Նոնան Արամիկին բերում է Վարդանի տուն՝ նրա ծովախոզուկ Չուչոյի հետ, ինչը Վարդանի մոտ դժգոհություն է առաջացնում։ Արամիկի հետ ժամանակ անցկացնելու համար ընտանիքը գնում է լունապարկ, որտեղ նրանց է միանում նաև Սեդան՝ միաժամանակ շարունակելով խառնվել Արկադիի անձնական կյանքին և խորհուրդ տալով նրան դատարանի ու Նոնայից բաժանվելու հարցերում։ Հաջորդ օրը Արամիկի ականջը ցավում է, և նա ցանկանում է վերադառնալ մոր մոտ, իսկ Վարդանը նրան տանում է Նոնայի տուն։ Տանը պարզվում է, որ Արամիկի ծովախոզուկ Չուչոն սատկել է, և եղբայրները որոշում են նրան հողին հանձնել։ Այդ ընթացքում Արկադին խմելուց հետո որոշում է այլևս թույլ չտալ, որ Նոնան և Սեդան կառավարեն իր կյանքը, սակայն Նոնայի մոտ գնալուց հետո արագ փախչում է։ Վերջում Վարդանն ու Արկադին տաքսու վարորդի հետ քննարկում են իրենց վախը մորից, փորձում են ապստամբել, բայց հաջորդ առավոտ վարորդը նրանցից գումար է պահանջում և սպառնում ամեն ինչ պատմել Սեդային։
