Վարդանը Արամիկին սովորեցնում է, թե ինչպես խուսափել անցանկալի հեռախոսազանգերից և հատկապես կանանցից, ինչից հետո տուն է գալիս Սեդան ու հայտնում, որ նոր ընկեր ունի։ Նա որդիներին պարտադրում է ընթրիք կազմակերպել իր ընկեր Ալբերտի հետ ծանոթանալու համար և նախապես հրահանգում է, որ Արամիկն իրեն «տատիկ» չկոչի։ Ընթրիքի ժամանակ պարզվում է, որ Ալբերտի դուստրը՝ Զառան, նախկինում հանդիպել է Վարդանի հետ, և նա սկանդալ է սարքում՝ մեղադրելով Վարդանին իրեն անլուրջ վերաբերվելու մեջ։ Ավելի ուշ Սեդան անհետանում է, և Վարդանն ու Արկադին նրան գտնում են վշտացած վիճակում․ պարզվում է՝ Ալբերտը թողել է նրան մեկ այլ կնոջ համար։ Արկադին փորձում է մորը տուն բերել և աջակցել, իսկ Վարդանը սկզբում դժկամ է, բայց հետո ընտանիքը միասին փորձում է ուրախացնել Սեդային։ Վերջում Սեդան երգում է «Ծաղիկներ»-ը, հիշում ընտանիքի կարևորությունը և որոշում է առայժմ մնալ որդիների տանը։
