Վարդանի մոտ գիշերում է հայտնի հեռուստահաղորդավարուհի Գայուշը, որը արագ մտերմանում է Արամիկի, Արկադիի և Սեդայի հետ։ Գայուշը Արամիկի հետ ռոլիկ քշելու է գնում, նախաճաշ է պատրաստում և ընտանիքի վրա այնքան լավ տպավորություն թողնում, որ բոլորը սկսում են Վարդանին համոզել նրան ավելի լուրջ վերաբերվել։ Վարդանը, սակայն, վախենում է, որ Գայուշը փորձում է իրեն ամուսնության տանել և գրավել իր ազատությունն ու տունը։ Միաժամանակ Սոֆան խանդում է Վարդանին, իսկ Արկադիի հետ շախմատ խաղալը Վարդանը նույնպես սխալ է հասկանում՝ կարծելով, թե դա հերթական «դիրքավորումն» է իր դեմ։ Ավելի ուշ պարզվում է, որ Գայուշը ամուսնանում է և հարսանիքին հրավիրել է Արկադիին, Սեդային ու Արամիկին, ինչից Վարդանը հասկանում է, որ սխալ էր կասկածում նրան։ Վարդանը ներողություն է խնդրում Սոֆայից, բայց Սոֆան դա ընկալում է որպես իր ծրագրի առաջին հաջողված քայլ։
