Պատկերասրահում Վարդանն ու Արկադին հանդիպում են Նոնային, որը փոխված արտաքինով ժամադրության է եկել Արամիկի ֆուտբոլի մարզիչ Սարգիսի հետ։ Արկադին ծանր է տանում նախկին կնոջ նոր հարաբերությունը, իսկ Վարդանը փորձում է համոզել նրան, որ ինքն էլ պետք է փոխվի և սկսի կանանց հետ հանդիպել։ Արամիկի պատմություններից Արկադին հասկանում է, որ Նոնայի կյանքում իսկապես փոփոխություններ կան, և որոշում է Վարդանի օգնությամբ նոր կերպար ստանալ։ Վարդանն Արկադիին տանում է խանութներ, նոր հագուստ է ընտրում նրա համար, մինչդեռ Սեդան մնում է Արամիկի հետ, բայց արագ հոգնելով՝ նրան թողնում է Սոֆայի խնամքին։ Արկադին դժվարությամբ է ընդունում նոր ոճը և հրաժարվում է հանել իր հին բոթասները, ինչի պատճառով Վարդանը նյարդայնանում է։ Վերջում Արկադին նոր տեսքով հայտնվում է Վարդանի հետ սրճարանում, որտեղ մատուցողուհի Լիլիթը հետաքրքրություն է ցուցաբերում նրա նկատմամբ, և Արկադին սկսում է հավատալ իր փոփոխության ազդեցությանը։
