Վարդանը ֆուտբոլային խաղադրույք է անում և հերթական անգամ շռայլ գումարներ ծախսում պիցցայի ու առաքիչին մեծ թեյավճար տալու վրա, մինչ Արկադին փորձում է նրան համոզել խնայող լինել։ Շուտով պարզվում է, որ Վարդանի բանկային հաշվին գումար չի մնացել, իսկ բանկից ստացված ծախսերի ցուցակը ցույց է տալիս նրա անպատասխանատու ու չափազանց շռայլ կյանքը՝ թանկ նվերներ, տուգանքներ և տարօրինակ ծախսեր։ Ջեմման, չստանալով իր 28 000 դրամը, տան կոֆեի ապարատը վերցնում է որպես գրավ, իսկ Արկադիի տարիներով հավաքած 10 000 դրամն էլ Վարդանը ծախսում է նոր պիցցայի վրա։ Արկադին օգնության է կանչում Սեդային, սակայն Վարդանը հպարտությունից հրաժարվում է մոր տված գումարից, ինչից հետո եղբայրները փորձում են Արկադիի մնացած 3000 դրամով մեկ շաբաթվա սնունդ գնել։ Սուպերմարկետում Արկադին փորձում է ամեն ինչ հաշվարկել ու գնել ամենաէժան մթերքները, մինչ Վարդանը շարունակ դժգոհում է և երազում պիցցայի մասին։ Վերջում Վարդանը ստիպված դիմում է Սոֆային և պարտքով գումար վերցնում, իսկ պատվիրած պիցցան տուն է բերում Արկադին, որը այդ ընթացքում ժամանակավոր աշխատանք է գտել որպես պիցցայի առաքիչ։
