Վարդանն ու Արկադին փողոցում հանդիպում են Նունեին, որը փորձում է վնասել մի մեքենա՝ կարծելով, թե այն իրեն խաբած պրոդյուսերինն է։ Պարզելով, որ աղջիկը տուն և գումար չունի, Վարդանը նրան բերում է իրենց տուն՝ հույս ունենալով առանձնանալ նրա հետ։ Սակայն Նունեն ավելի շատ հետաքրքրվում է Արկադիով․ նա մերսում է աղջկան, բանաստեղծություններ է կարդում, և Վարդանի մոտ խանդ ու զայրույթ է առաջանում։ Եղբայրների միջև սկսվում է կատակերգական մրցակցություն Նունեի ուշադրության համար, իսկ Արկադին անգամ պատրաստ է նրան պաշտպանել և օգնել վերադարձնել փողերը։ Վերջում Նունեն նամակ է թողնում ու հեռանում՝ բացահայտելով, որ ոչ մի պրոդյուսեր էլ չկա, իսկ մեքենան իրականում ոստիկանության գնդապետի՝ իր նշանածի մեքենան էր, որի հետ պարզապես վիճել էր։
