Նոնան գալիս է Վարդանի տուն և Արկադիից պահանջում է ուշացած ալիմենտը, Արամիկի կարատեի վարձը և դպրոցական միջոցառման գումարը, ինչի մի մասը ստիպված վճարում է Վարդանը։ Խոսակցությունը վերածվում է Արամիկի խնամակալության թեմայի․ սկզբում Արկադին նշում է Վարդանին, բայց հետո պարզվում է, որ կտակով խնամակալներ են նշանակված հեռավոր ազգականներ Աթաբեկ քեռին և Սայկանուշ տյոտյան՝ Վերին Լանջալեռնիկից։ Վարդանը ծաղրում է այդ որոշումը, իսկ Սեդան նեղանում է, երբ հասկանում է, որ իրեն հաշվի չեն առել։ Հետագայում Վարդանը Արամիկի հետ կարատեի «մենամարտ» է անում, որի ժամանակ երեխան վնասում է գլուխը։ Վարդանը նրան տանում է հիվանդանոց և փորձում թաքցնել դեպքը Արկադիից, սակայն բժիշկ Սպարտակը՝ Արկադիի ընկերը, բուժում է Արամիկին և զանգում է հորը։ Դեպքից հետո Արկադին, տեսնելով, որ Վարդանը դժվար պահին եղել է Արամիկի կողքին, որոշում է փոխել կտակը և Արամիկի խնամակալ նշանակել հենց Վարդանին։
