Արկադին և Նոնան փորձում են բաժանել տոները՝ որոշելով, թե Արամիկը տարվա որ օրերին ում հետ պետք է անցկացնի ժամանակը, իսկ զրույցի ընթացքում Վարդանը հիշեցնում է, որ մոտենում է Արամիկի ծննդյան օրը։ Արկադին որոշում է ծնունդը նշել «Երազանքների աշխարհ» մանկական սրճարանում և Վարդանից գումար է խնդրում կազմակերպման համար։ Տոնին մասնակցում են Սեդան, Սոֆան, Նոնան և նրա ընկերուհի Սոնան, որի ներկայությունը նոր լարվածություն է ստեղծում՝ կապված Նոնայի ու Արկադիի հարսանիքի ժամանակ Վարդանի հետ ունեցած հին պատմության հետ։ Սրճարանից վերադառնալուց հետո տանը շարունակվում են կատակներն ու վեճերը․ Սեդայի պահվածքը, Արամիկի նվերները և Սոնայի՝ Արկադիից մերսում ստանալու ցանկությունը դառնում են նոր կատակերգական իրավիճակների պատճառ։ Նոնան խանդում է Սոնային և զգուշացնում Արկադիին, իսկ Վարդանը շարունակ փորձում է սրել իրավիճակը իր ակնարկներով։ Վերջում Վարդանը Արամիկի համար անակնկալ է բերում աճպարար Վարդան Ամիրանին, որի հնարքներն էլ նոր հումորային մեկնաբանությունների առիթ են դառնում։
