Արամիկը դհոլի փոխարեն դուդուկ է ընտրում և սկսում անդադար նվագել, ինչից Սոնան ու Արկադին եզրակացնում են, որ երեխան դեպրեսիայի մեջ է։ Վարդանը, որը չի կարողանում քնել դուդուկի ձայնից, փորձում է կտրուկ դադարեցնել «համերգը», բայց ընտանիքը նրան մեղադրում է երեխայի հոգեվիճակը չհասկանալու մեջ։ Արկադին որոշում է տուն հրավիրել հոգեբանի, մինչդեռ Վարդանը ծաղրում է եղբոր մանկական «ճնշված» անցյալը։ Հոգեբանը փորձում է առանձնազրույց ունենալ Արամիկի հետ, սակայն վերջում ինքն է պատմում իր ծանր մանկության ու դաշնամուրի պարտադրանքի մասին և հուզվում։ Արամիկը, լսելով հոգեբանի պատմությունը, հասկանում է, որ իր կյանքն այնքան էլ վատ չէ, և ընտանիքը պարզում է, որ նրա մոտ լուրջ խնդիր չկա, իսկ դուդուկի հանդեպ սերը պարզապես իր նախասիրությունն է։
