Սերիայում Վարդանը հայտնաբերում է, որ Արկադին գիշերները լուսնոտության մեջ շրջում է տանը՝ մաքրություն անում, «մկների հետքեր» հավաքում և հետո անգամ տորթ պատրաստում։ Այդ ընթացքում Արամիկի վարքի պատճառով տուն է գալիս հոգեբան Շահեն Լիպարիտովիչը, քանի որ երեխան դպրոցում ուսուցչուհու աթոռին կնոպկա է դրել։ Հոգեբանի այցից հետո Վարդանն ու Սեդան սկսում են մտածել, որ Արկադիի տարօրինակ պահվածքը կապված է Նոնայից բաժանվելու և կնոջ պակասի հետ։ Վարդանը փորձում է եղբորը «օգնել»՝ կանանց հրավիրելով և սաունա տանելու առաջարկ անելով, սակայն Արկադին կտրականապես հրաժարվում է։ Ի վերջո Վարդանը կանչում է Շահեն Լիպարիտովիչին, որը Արկադիի լուսնոտությունը բացատրում է Նոնայի նկատմամբ կուտակված ներքին զայրույթով։ Հոգեբանը ստիպում է Արկադիին պատկերացնել, թե Նոնան իր կողքին է, իսկ Վարդանը ստիպված է խաղալ Նոնայի դերը, ինչի արդյունքում Արկադին բարձով արտահայտում է իր զայրույթը՝ հարվածների տակ թողնելով Վարդանին։
