Վարդանը պատրաստվում է տանը ընդունել իր Ռուսաստանից եկած ընկերներին՝ Հալալին և Զուլալին, և փորձում է Արկադիին հեռու պահել նրանցից։ Արկադին վիրավորվում է, որ Վարդանն իրեն ոչ թե ընկեր, այլ պարզապես եղբայր է համարում, և փորձում է ապացուցել, որ կարող է շփվել նրա շրջապատի հետ՝ նույնիսկ բլոթ խաղալ սովորելով։ Վարդանը, չցանկանալով, որ Արկադին խանգարի հանդիպմանը, նրան Սոֆայի հետ փակում է ննջասենյակում։ Հալալն ու Զուլալը գալիս են, և նրանց խոսակցությունները պտտվում են քրեական աշխարհի, «ճշտի» և իրենց ծանոթների մասին։ Երբ նրանք իմանում են, որ Վարդանը եղբորը փակել է սենյակում, ստիպում են նրան ազատել Արկադիին՝ եղբորն անվանելով սրբություն։ Արկադին սկզբում անհարմար է զգում նրանց միջավայրում, բայց հետո իր գիտելիքներով օգնում է նրանց բանտում գտնվող ընկերոջը՝ ճիշտ պատասխանելով հեռախոսի հայտնագործողի մասին հարցին, ինչից հետո Հալալն ու Զուլալը սկսում են հարգել նրան։
