Արամիկին դպրոցում ծնող են կանչում, քանի որ նա տիկին Բարդամյանի աթոռին կոճգամ է դրել և վատ է պատասխանել «Թմբկաբերդի առումը»։ Դպրոցում Վարդանը փորձում է միջամտել իրավիճակին, սակայն ավելի շատ շփոթ է ստեղծում և հետո Արամիկին սովորեցնում է դասերից խուսափելու իր մանկական «մեթոդները»։ Տիկին Բարդամյանի հետ ծանոթությունը վերածվում է Վարդանի սիրային արկածի, և Արամիկը պատահաբար տեսնում է ուսուցչուհուն իրենց տանը։ Դրանից հետո Արամիկը սկսում է հայոց լեզվից առանց ջանքերի բարձր գնահատականներ ստանալ, ինչը Արկադիին անհանգստացնում է։ Արկադիի պահանջով Վարդանը փորձում է վերջ դնել տիկին Բարդամյանի հետ կապին, մինչդեռ ուսուցչուհին արդեն խոսում է Բուդդայի, ճակատագրի և ամուսնության մասին։ Վերջում Արկադին, տեսնելով Արամիկի անգլերենի խնդիրները, ակնարկում է, որ Վարդանը կարող է նույն ձևով ծանոթանալ նաև անգլերենի ուսուցչուհու հետ, սակայն Վարդանը փորձում է խուսափել դրանից։
