Սերիայում ռեստորանից վերադառնալուց հետո Սեդան հիշեցնում է Արկադիին 25 տարի առաջ խաղալիքների խանութում տեղի ունեցած դեպքը, երբ նրա գրպանում պլաստմասե զինվորիկ էին գտել։ Արկադին պնդում է, որ երբեք չի գողացել խաղալիքը և սկսում է մտածել, որ այդ դեպքը փոխել է իր ամբողջ կյանքը՝ իր մեջ ձևավորելով «վատ Ադիկի» գաղափարը։ Վարդանը խղճի խայթ է զգում և խոստովանում է, որ իրականում ինքն էր գողացել զինվորիկն ու գցել եղբոր գրպանը։ Արկադին զայրանում է, հրաժարվում է ներել Վարդանին և մեղադրում է նրան իր անհաջողությունների համար, իսկ Վարդանը փորձում է հաշտվել՝ նույնիսկ գումար առաջարկելով։ Վարդանը դիմում է նաև Սեդային, բայց նա ևս հիշում է այդ դեպքից իր ստացած ամոթն ու ապրումները և չի ցանկանում օգնել նրան։ Վերջում Սեդան առաջարկում է, որ Արկադին և Արամիկը տեղափոխվեն իր տուն, ինչից հետո Արկադին անմիջապես ներում է Վարդանին և անգամ հետաքրքրվում առաջարկված 300 000 դրամով։
