Արկադին նայում է իր դպրոցական վինետկան և հիշում դասարանցի Մարիցային, որին Վարդանը ժամանակին «Մաուգլի» էր անվանում արտաքինի պատճառով։ Մարիցան գալիս է Կարագյոզյանների տուն, և պարզվում է, որ նա շատ է փոխվել, ինչից հետո թե՛ Վարդանը, թե՛ Արկադին սկսում են հետաքրքրվել նրանով։ Արկադին խնդրում է Վարդանին հետ քաշվել և օգնել, որ ինքը դուր գա Մարիցային, սակայն ռեստորանում Վարդանի ինքնանվաստացումները և Արկադիին գովաբանելը հակառակ արդյունքն են տալիս։ Հաջորդ օրը Մարիցան գալիս է Արկադիի տուն, որտեղ Արամիկը վինետկայի միջոցով բացահայտում է նրա նախկին տեսքը և ստեղծում անհարմար իրավիճակ։ Վերջում Մարիցան խոստովանում է, որ իրականում եկել էր վրեժ լուծելու Վարդանից՝ դպրոցական մականվան համար․ նա ուզում էր, որ Վարդանը ցանկանա իրեն, բայց ինքը մերժի նրան։ Արկադին նույնպես հարված է ստանում, քանի որ Մարիցան պարզ ասում է, որ նա իրեն երբեք չի հետաքրքրել։
