Արկադին վեբ-տեսախցիկներ է գնում և դրանց միջոցով սկսում է օնլայն շփվել Արամիկի հետ, սակայն Արամիկը հուշում է, որ Վարդանի մասին համացանցում վատ բաներ են գրված։ Վարդանը պարզում է, որ իր անունով կայք է բացվել, որտեղ կանայք պատմում են նրա սիրային արկածների և վատ վերաբերմունքի մասին, ինչի պատճառով նա այլևս չի կարողանում հանգիստ ծանոթանալ կանանց հետ։ Սոֆայի հետ զրույցից հետո Վարդանը հասկանում է, որ իր հեղինակությունը փչացել է նաև իր իսկ պարծենկոտ պատմությունների պատճառով և սկսում է նախկին սիրուհիներից հերթով ներողություն խնդրել՝ փորձելով գտնել կայքի ստեղծողին։ Միաժամանակ Արկադին պատահաբար վեբ-տեսախցիկով լսում է Նոնայի խոսակցությունը և կարծելով, թե նա դեռ սիրում է իրեն, սկսում է մտածել վերամիավորման մասին ու նույնիսկ փորձում է ավելի «առնական» երևալ։ Սակայն Նոնան պարզում է, որ Արկադին իրեն հետևել է չանջատված տեսախցիկով, և նրանց միջև նոր կոնֆլիկտ է առաջանում։ Վերջում Վարդանը կապ է հաստատում իր դեմ բացված կայքի հիմնադրի հետ, բայց իմանում է, որ կայքը փակելը հնարավոր է միայն որոշ ժամանակ անց։
