Արկադիին բժիշկները աղիքներում սունկ են հայտնաբերում և «հոգնա»՝ կլիզմա են նշանակում, ինչից նա խիստ վախենում է ու խնդրում Վարդանին իր կողքին լինել։ Վախից Արկադին ընկնում է տարօրինակ անշարժ, մեդիտատիվ վիճակի մեջ, իսկ տան անդամները՝ Վարդանը, Ջեմման ու Արամիկը, փորձում են հասկանալ՝ ինչ է պատահել։ Սեդայի ապագա ամուսին Շահեն Լիպարիտովիչը գալիս է հոգեբանական աջակցություն ցուցաբերելու և բացատրում, որ Արկադին պետք է վերադարձնել իրեն բնորոշ իրավիճակի մեջ, որպեսզի ուշքի գա։ Ավելի ուշ պարզվում է, որ հիվանդանոցում շփոթել են Արկադիի և Վարդանի անալիզները, և իրականում կլիզմայի կարիք ունի Վարդանը։ Վարդանը, վախենալով խայտառակությունից, համաձայնում է, որ Արկադին տնային պայմաններում գաղտնի կատարի այդ միջամտությունը։ Դրանից հետո Արկադին օգտվում է իրավիճակից և Վարդանին պարտադրում է կատարել իր ցանկությունները, իսկ Ջեմման, գտնելով գաղտնիքի հետ կապված իրեղեն ապացույցը, նույնպես սկսում է Վարդանին շանտաժի ենթարկել։
