Նոնան մեկ շաբաթով մեկնում է Եգիպտոս և Արամիկին թողնում է Արկադիի ու Վարդանի տանը, ինչից Վարդանը դժգոհում է։ Արկադին փորձում է հոգատար հայր լինել՝ Արամիկին շուտ արթնացնում է, դպրոց է տանում տրոլեյբուսով, օգնում տնային առաջադրանքների հարցում, բայց նույն օրը մոռանում է որդուն դպրոցում մինչև ուշ գիշեր։ Զուգահեռ Վարդանը հայտնվում է շոտլանդական կիլտով, իսկ Ջեմման նրա լուսանկարով շանտաժի միջոցով բարձրացնում է իր աշխատավարձը։ Հաջորդ առավոտ Արկադին վիրահատության է գնում և Արամիկին դպրոց տանելու պարտականությունը թողնում է Վարդանին։ Վարդանը, չհասկանալով Արկադիի ցուցումները, Արամիկի համար սենդվիչների փոխարեն գումար է դնում պայուսակում և հետո նրան տանում է սխալ դպրոց։ Այդ ընթացքում Նոնան Եգիպտոսից զանգում է, և Արկադին ու Վարդանը փորձում են թաքցնել, որ Արամիկի հետ հերթական խառնաշփոթն է տեղի ունեցել։
