Արկադին աչքը վնասում է՝ փորձելով տրոլեյբուսով հերթական անգամ առանց վճարելու երթևեկել, ինչի համար Վարդանը նրան ծաղրում է։ Սրճարանում նա հանդիպում է Վարդանի նախկին կարճատև ծանոթուհի Ագնեսային և, Վարդանի քաջալերանքով, փորձում է ինքնավստահ մոտենալ նրան։ Ագնեսան հետաքրքրվում է Արկադիով, և նա նրան հրավիրում է ռեստորան՝ նախապես Վարդանից ստանալով ժամադրության խորհուրդներ ու ընդամենը 5000 դրամ։ Ռեստորանում Արկադին արագ հասկանում է, որ գները իր հնարավորություններից շատ բարձր են, բայց Ագնեսան պատվիրում է ֆրանսիական գինի։ Շուտով Ագնեսան հեռանում է՝ ընկերուհու հիվանդանոց տեղափոխվելու պատճառով, իսկ Արկադին մնում է հաշվի առաջ։ Վճարելու միջոց չունենալով՝ նա փորձում է իրավիճակից դուրս գալ, բայց արդյունքում ստիպված է լինում ռեստորանում աման լվանալ։
