Արամիկը հերթական անգամ դպրոցում սուտ է խոսում՝ այս անգամ հայտնելով, թե Արկադին, Վարդանը կամ Սեդան գժանոցում են, ինչի համար ընտանիքում նրան պատժում են։ Սեդան գնում է ռեստորան՝ հանդիպելու Արկադիի աներոջ՝ Սերգեյի հետ, որպեսզի խոսեն Արկադիի, Նոնայի և Արամիկի ապագայի մասին, սակայն Շահենին ասում է, թե հանդիպելու է Չեխոսլովակիայից եկած համակուրսեցի աղջկա հետ։ Շահենը տեսնում է Սեդային Սերգեյի հետ, կասկածում է դավաճանության մեջ և Սերգեյին «ռազբորկայի» է կանչում ՏԷՑ-ի կրուգում։ Վարդանի տանը պարզվում է, որ հանդիպման իրական նպատակը Արկադիի և Նոնայի հնարավոր վերամիավորումն էր, բայց խառնաշփոթի ընթացքում Շահենի կազմակերպած բիտայով հարվածը հասնում է Արկադիին։ Հարվածից հետո Արկադին սկսում է ոչ մեկին չճանաչել և իրեն ներկայացնում է որպես եգիպտական փարավոն Քեոփս։ Ընտանիքը եզրակացնում է, որ Արկադին իսկապես գժվել է, և Վարդանը զանգում է հոգեբուժարան, որպեսզի նրան տանեն։
