Արկադին գլխին ստացած հարվածից հետո սկսում է իրեն տարբեր պատմական կերպարներ պատկերացնել՝ նախ Քեոփս, ապա Նապոլեոն ու Գեբելս։ Կարագյոզյանները հոգեբուժարան են զանգահարում, բայց բժիշկները շփոթմամբ Արկադիի փոխարեն տանում են Վարդանին, որը փորձում էր բացատրել, որ ինքը միայն «Քեոփսի եղբայրն» է։ Մինչ այդ Արամիկը հոր վիճակը դարձնում է եկամտի աղբյուր՝ դասընկերներին գումարով բերելով «գժված» պապային տեսնելու։ Պարզվում է, որ Արկադիին հարվածել է Շահենը, որը քրեական պատասխանատվությունից վախենալով Հիտլերի համազգեստով գիժ է ձևանում։ Իրավիճակն ավելի է խճճվում, երբ հոգեբուժարանի աշխատակիցները Շահենին, Արկադիին և նույնիսկ Ջեմմային նույնպես տանում են հիվանդանոց։ Վերջում Սեդան գալիս է հոգեբուժարան և բացատրում, որ ընտանիքի անդամների ու Ջեմմայի պահվածքի հետևում իրական գժություն չկա, իսկ Արկադին ուշքի է գալիս ու հիշում իր ինքնությունը։
