Վարդանի անշարժ գույքի գործերը վատանում են, և նա սկսում է հավատալ, որ իր տան վրա «նավս» կամ թուղթ ու գիր կա։ Նա գնում է բախտագուշակի մոտ, որը համոզում է նրան, թե տան ձախ բարձի մեջ կարմիր թելով փաթաթված վտանգավոր բան կա։ Վարդանը տանը գտնում է այդ առարկան և սկսում է կասկածել Արկադիին՝ համարելով, որ եղբայրը բացասական էներգիա է տարածում և խանգարում իր գործերին։ Իր կասկածները ստուգելու համար նա Արկադիին ուղարկում է խաղադրույք կատարելու «Բարսելոնայի» հաղթանակի վրա, բայց թիմը պարտվում է, և Վարդանը Արկադիին դուրս է հանում տնից։ Հետագայում Սեդան ցույց է տալիս թերթի հոդված, որտեղ գրված է, որ ինչ-որ մեկը միակն է խաղադրույք կատարել «Շինիկի» հաղթանակի վրա և մեծ գումար շահել։ Պարզվում է՝ Արկադին սխալմամբ հենց «Շինիկի» վրա է դրել Վարդանի տված գումարը, ինչից հետո Վարդանը փոխում է վերաբերմունքը և որոշում Արկադիի «հաջող ձեռքը» օգտագործել իր խաղադրույքների համար։
