Վարդանը սիրահարվում է Անուշիկին և փորձում է նրա աչքին երևալ ժամանակակից ու զարգացած տղամարդ՝ փոխելով հագուստը, երաժշտական ճաշակը և պահվածքը։ Արկադիի օգնությամբ նա գնում է ռեստորան, որտեղ իր նոր կերպարով հանդիպում է Անուշիկին, սակայն իրավիճակը փչացնում են Հալալն ու Զուլալը, որոնք չեն ճանաչում նրան և հետո կռվի մեջ են ընկնում մատուցողի հետ։ Զուգահեռաբար Սեդան փորձում է Արամիկի համար կազմակերպել ապագա «բաշիքյարթմա» հարուստ Շուշանիկի հետ, ինչի դեմ կտրուկ դուրս է գալիս Արկադին։ Շուշանիկի ընտանիքի ներկայացուցիչը գալիս է գործը պարտադրելու, բայց Կարլեն Կարլենիչը պատշգամբից միջամտում է և վախեցնում նրան։ Անուշիկը Վարդանին բացատրում է, որ նրա շրջապատը խանգարում է իրենց երջանկությանը, և առաջարկում է ընտրություն կատարել՝ կամ ընտանիքը և տունը, կամ ինքը և Բելգիա մեկնելը։ Վարդանը ծանր է տանում այդ ընտրությունը, բայց հասկանում է, որ չի կարող հրաժարվել իր եղբորից, Ջեմմայից և իր հարազատ միջավայրից։
