Վարդանը Դիլիջանից վերադառնում է տուն և պարզում, որ Արկադին իր բարձի տակից վերցրել է 500 հազար դրամ ու ստեղծել «Ադիկո Կարագյոզի» անունով կոսմետիկայի և օծանելիքի բրենդ։ Արկադին Չինաստանից էժան ապրանքներ է բերում, դրանց վրա իր պիտակներն է փակցնում և նույնիսկ գովազդային հոլովակներ նկարահանում Վարդանի ու Ջեմմայի մասնակցությամբ։ Սեդան անհանգստանում է, որ այդ ապրանքների պատճառով Արկադին կարող է բանտ նստել, իսկ շուտով պարզվում է, որ արտադրանքը իրականում վտանգավոր ու անհաջող է։ Սոֆան բողոքում է, որ Արկադիի պուդրան չի մաքրվում դեմքից, իսկ Ջեմման պատմում է, որ դեզոդորանտի հոտի պատճառով տնեցիներն իրեն մեռած են կարծել և տարել մորգ։ Արկադիի ապրանքներից դժգոհ մարդիկ հավաքվում են Վարդանի տան մոտ, և Սեդայի պահանջով Վարդանը ստիպված է հանդես գալ նրանց առաջ ու խոստանալ գնել բոլոր «Ադիկո Կարագյոզի» ապրանքները կրկնակի գնով։
