Արկադին նախընտրական շրջանում հայտնվում է «Քաղաքական խոհանոց» հաղորդման ուղիղ եթերում և ներկայացնում իր նորաստեղծ «Երիտասարդ սոցիալիստական ինտերնացիոնալ մարքսիստներ» կուսակցությունը՝ «ԵսԻՄ» հապավումով։ Եթերի ընթացքում նրան զանգահարում են տան անդամները և Կարլեն Կարլենիչը՝ ծաղրելով նրա քաղաքական հավակնությունները, իսկ Վարդանը սկսում է մտածել, որ Արկադիի ընտրվելը կարող է իրեն օգնել գարաժի տարածքը սեփականաշնորհելու հարցում։ Շուտով Վարդանի տուն են բերում Արկադիի նախընտրական պաստառները և պահանջում վճարել դրանց տպագրության պարտքը, քանի որ Արկադին գումարը գցել է եղբոր վրա։ Արկադին փորձում է նոր անդամներ հավաքել իր կուսակցության համար և նույնիսկ հանդիպումներ է նշանակում Կոմայգու մոտ, սակայն Վարդանը գտնում է նրան ու ստիպում հրաժարվել թեկնածությունից։ Միևնույն ժամանակ Սեդան, փողոցից շուն բերելով, որոշում է ստեղծել սեփական «Մուգ կանաչների» կուսակցությունը՝ բնապահպանական գաղափարներով, և փորձում է Ջեմմային ու Սոֆային ներգրավել իր քաղաքական նախաձեռնության մեջ։ Վերջում տանը պարզվում է, որ ոչ միայն Արկադին, այլև Սեդան են կուսակցություն բացել, ինչն առաջացնում է նոր ընտանեկան վեճ ու կատակերգական խառնաշփոթ։
