Վարդանը տանը կազմակերպում է իր և Մոնիկայի առաջիկա ամուսնության արարողության փորձը և առաջին անգամ նրան ծանոթացնում Սեդայի, Արկադիի, Արամիկի, Ջեմմայի, Շահեն Լիպարիտիչի, Հալալի ու Զուլալի հետ։ Մոնիկան բոլորի առաջ ներկայանում է չափազանց դաստիարակված ու քնքուշ աղջկա կերպարով, սակայն ընտանիքի անդամները տարբեր կասկածներ են ունենում նրա անկեղծության վերաբերյալ։ Հյուրերի գնալուց հետո պարզվում է, որ Մոնիկան իրականում կոպիտ ու հաշվարկող է․ նա Արկադիին ասում է, որ ամուսնությունից հետո դառնալու է տան տիրուհին և նրան ստիպելու է կատարել բոլոր տնային գործերը։ Արկադին փորձում է իրավիճակից դուրս գալ՝ ձևացնելով, թե վատացել է և ցավեր ունի, բայց Մոնիկան արագ հասկանում է նրա խաղը և շարունակում սպառնալ նրան։ Վարդանը ոչինչ չի նկատում և հավատում է Մոնիկայի հոգատար կերպարին, մինչդեռ Արկադին ստիպված է վերադառնալ աման լվանալու իր «պարտականությանը»։
