Արամիկը դպրոցից տուն է գալիս վատ գնահատականներով և փորձում է դրանք թաքցնել Արկադիից՝ օգտվելով «պաշտոնական» ու «ընդդիմադիր» օրագրերի հնարքից։ Նրա նոր դասղեկ օրիորդ Ասքանազյանը գալիս է Կարագյոզյանների տուն և բացահայտում իրական գնահատականները՝ առաջարկելով Արամիկին հեռացնել փողոցից ու ընդգրկել դպրոցի անվճար թատերական խմբակում։ Արամիկը սկզբում հրաժարվում է խաղալ «Շունն ու կատուն» ներկայացման մեջ շան դերը, սակայն Արկադին, Վարդանը և Մոնիկան նրա մոտ հետաքրքրություն առաջացնելու համար տանը բեմադրում են հեքիաթի հատվածը։ Արամիկը համաձայնում է գնալ խմբակ, բայց առաջին փորձի ժամանակ կոնֆլիկտ է ունենում Ուստա Փիսոյի դերակատար Սամսոնչիկի հետ։ Հալալն ու Զուլալը, կարծելով թե պետք է պաշտպանեն Արամիկին, գնում են դպրոց և ձգում Սամսոնչիկի ականջները, ինչի հետևանքով Արամիկին հեռացնում են թատերական խմբակից։ Օրիորդ Ասքանազյանը դժգոհում է Արկադիին, իսկ Արամիկին հետագայում արգելվում է շփվել Հալալի ու Զուլալի նման «խուլիգանների» հետ։
