Ապրիլի 7-ի կապակցությամբ Վարդանը որոշում է Մոնիկայի համար շքեղ ռոմանտիկ ընթրիք կազմակերպել և Արկադիին մեծ գումար է տալիս՝ թանկարժեք ծաղկեփունջ, ֆրանսիական գինի, եղնիկի միս, մոմեր ու պրոֆեսիոնալ մատուցող ապահովելու համար։ Արկադին սարսափում է ծախսերից, իսկ Սեդան և Ջեմման նեղանում են, որ կանանց տոնին ամբողջ ուշադրությունը միայն Մոնիկային է ուղղված։ Սեդան հիշեցնում է Արկադիին, որ նա տարիներ շարունակ իրեն նվեր չի արել, և Արկադին որոշում է Վարդանի հատկացրած գումարից «արդարություն վերականգնել»՝ կրճատելով Մոնիկայի համար նախատեսված շքեղ ծախսերը։ Միաժամանակ Արամիկը դասընկերուհուն ռեստորան է հրավիրում, բայց հաշիվը փակելու գումար չունի, ինչն Արկադիի վրա նոր ֆինանսական հոգս է ավելացնում։ Վերջում Վարդանն ու Մոնիկան գալիս են սպասված ընթրիքին, սակայն Արկադին թանկ ծառայությունների փոխարեն ինքն է հանդես գալիս որպես մատուցող և ամեն ինչ փոխարինել է ավելի էժան տարբերակներով։ Չնայած Վարդանի դժգոհությանը, Արկադին նվերներ է հանձնում Սեդային և Ջեմմային՝ նրանց ապրիլի 7-ը նույնպես նշելու համար։
