Վարդանը որոշում է Արկադիին տնից դուրս հանել և Տիգրանի միջոցով նրա համար չափազանց էժան ու անբարեկարգ վարձով բնակարաններ է փնտրում։ Արկադին փորձում է խուսափել տեղափոխությունից՝ ձևացնելով, թե ոտքերը չեն աշխատում, իսկ հետո օգնություն է խնդրում Սեդայից, սակայն մայրը նույնպես չի ցանկանում նրան իր մոտ պահել։ Պարզվում է, որ Ջեմման, Սեդան, Արամիկը և անգամ Կարլեն Կարլենիչը խաղադրույքներ են արել, թե երբ Վարդանը վերջնականապես կվռնդի Արկադիին։ Տարբեր անհարմար բնակարաններ մերժելուց հետո Արկադին պահանջում է կենտրոնում, հարմարություններով երեքսենյականոց տուն, և Վարդանը նրան ուղարկում է 98-ամյա միայնակ տատիկի մոտ ապրելու՝ հույսով, որ տունը հետո Արկադիին կմնա։ Սակայն տատիկի մահից հետո հայտնվում են նրա ժառանգները, իսկ Արկադիին բաժին է հասնում միայն թաղման հոգսը, ինչից հետո նա վերադառնում է Վարդանի տուն։ Զուգահեռաբար Կարլեն Կարլենիչը Հալալին ու Զուլալին խնդրում է Մալիում իր որդու փոխարեն բանտ նստել, բայց նրանք դեսպանատնից մերժում են ստանում։
