Մոնիկան ամեն առավոտ Արամիկին տանում է դպրոց և նրան գումար տալիս, ինչից Արկադին կասկածում է, թե նա իրականում Վարդանին դավաճանում է։ Վարդանը չի հավատում եղբորը և պահանջում է երեք օրվա ընթացքում ապացույցներ ներկայացնել՝ հակառակ դեպքում սպառնալով պատժել նրան։ Արկադին փորձում է կերպարանափոխվել ու հետևել Մոնիկային, իսկ հետո Սեդայի օգնությամբ գաղտնի ստուգում է նրա հեռախոսը։ Նրանք կասկածելի են համարում «Տիգրանուհի» անունով գրանցված կոնտակտը և Մոնիկայի անունից հաղորդագրություն են ուղարկում՝ նրան կանչելով բակի բիսետկա։ Արկադին Վարդանին ուղարկում է այնտեղ՝ իբր սիրեկանին բռնելու, սակայն իրավիճակը վերածվում է խառնաշփոթի, որի մեջ ներգրավվում են նաև Հալալն ու Զուլալը։ Վերջում պարզ է դառնում, որ Արկադին ապացույցներ չունի, իսկ նրա կազմակերպած «օպերացիան» հանգեցնում է Վարդանի և ընկերների ոստիկանություն ընկնելուն, ինչի համար նա կրկին դառնում է պատժի թիրախ։
