Մոնիկան առավոտյան մեկնում է Թռչկանի ջրվեժ՝ բնապահպանական ակցիայի մասնակցելու, իսկ Վարդանին թողնում է Երևանում՝ որպես «թիկունքի» վստահելի մարդ։ Նույն օրը Ջեմման էլ հայտարարում է, թե գնում է Ռոստով՝ կին քրեական հեղինակությունների հավաքի, և Արկադիին նշանակում է տան ժամանակավոր «սմատրյաշչի», թեև հետագայում պարզվում է, որ նա պարզապես հանգստանալու է մեկնում։ Մոնիկայի և Ջեմմայի բացակայությունից օգտվելով՝ Վարդանը փորձում է տանը ընդունել Կոկոյին և Լուլուին, որոնք իրականում եկել էին Կարլեն Կարլենիչի մոտ։ Արկադին հասկանում է իրավիճակը, և Վարդանը ստիպված է գումարով պայմանավորվել նրա հետ, որ նա լռի և չխանգարի։ Երբ Սեդան անսպասելի գալիս է տուն, եղբայրները փորձում են ձևացնել, թե աղջիկները Արկադիի հյուրերն են, իսկ Արկադին Վարդանից ստացած գումարով վերադարձնում է մոր պարտքը։ Արդյունքում Կոկոն ու Լուլուն սկսում են ավելի շատ հետաքրքրվել Արկադիով, իսկ Կարլեն Կարլենիչը պատշգամբից սպառնում է Վարդանին՝ իր հյուրերին «փոխանցելու» համար։
