Վարդանը հանկարծ իրեն վատ է զգում՝ սրտի ծակոցներով ու գլխապտույտով, և նրան տանում են հիվանդանոց։ Բժիշկ Մախմուրյանի ախտորոշմամբ նրա մոտ «սեռական գերհոգնածություն» է, ինչի պատճառով Վարդանին մեկ ամսով սեռական դիետա են նշանակում։ Բուժումը չխանգարելու համար Մոնիկային հեռացնում են նրա միջավայրից և ուղարկում գյուղ՝ տատիկի մոտ, իսկ Վարդանը ստիպված է ժամանակը լցնել գլուխկոտրուկներով, երաժշտությամբ, գրքերով ու այլ զբաղմունքներով։ Այդ ընթացքում Արամիկը փորձում է Վարդանից պարզել, թե երեխաներն ինչպես են աշխարհ գալիս, բայց Վարդանը խուսափում է պատասխանել՝ իր «հիվանդությունը» պատճառաբանելով։ Երբ Մոնիկան վերադառնում է, Վարդանը համոզվում է, որ արդեն առողջացել է, սակայն նրա վերադարձը կրկին փորձության է վերածում բժշկի նշանակած սահմանափակումը։
