Վարդանը սկսում է զգալ, որ ամեն ինչ իրեն ձանձրացրել է՝ անեկդոտները, ուտելիքը և նույնիսկ Մոնիկայի հետ սովորական սիրալիրությունները։ Ջեմմայի բացակայության ընթացքում տուն է գալիս նրա աղջիկը՝ Լյանչոն, որը պետք է երկու շաբաթ փոխարինի մորը որպես հավաքարար։ Սեդան Վարդանի վիճակը կապում է Մոնիկայի ազդեցության հետ և Արկադիին հուշում է այնպես անել, որ Մոնիկան բռնացնի Վարդանին Լյանչոյի հետ ու հեռանա տնից։ Վարդանը, սակայն, խոստովանում է, որ մոռացել է կանանց հետ ծանոթանալու ձևերը, և Արկադին նրան «մաստեր կլաս» է տալիս՝ ինչպես մոտենալ Լյանչոյին։ Մոնիկան հեռանում է Արամիկի հետ, բայց մոռանում է հեռախոսը տանը, իսկ Վարդանը փորձում է Արկադիի սովորեցրած ձևերով սիրահետել Լյանչոյին։ Լյանչոն անմիջապես հասկանում է Վարդանի նպատակը և համաձայնում է, մինչ Արկադին ստիպված է լինում զբաղվել տան գործերով, իսկ Մոնիկայի հեռախոսին զանգով բացահայտվում է Վարդանի արկածը։
