Սերիայում Սեդա Կարագյոզյանը ընկերուհու թաղումից հետո վերադառնում է տուն և հայտարարում, որ գտել է «Հանդերձյալ լույսը»՝ ընտանիքին կոչ անելով ապաշխարել ու պատրաստվել Ահեղ դատաստանին։ Նա սկսում է գիշեր-ցերեկ ահաբեկել Վարդանին, Արկադիին, Մոնիկային, Ջեմմային, Հալալին ու Զուլալին դժոխքի տանջանքների մանրամասն նկարագրություններով, ինչի պատճառով բոլորը փորձում են ինչ-որ կերպ ազատվել նրա քարոզներից։ Ընտանիքը որոշում է, որ ինչ-որ մեկը պետք է գրանցվի այդ կազմակերպությունում, և Վարդանի աշխատակից Անձիկը գնում է այնտեղ, սակայն վերադառնում է նույն քարոզչական ոգևորությամբ ու փորձում է ուրիշներին էլ ներգրավել։ Շուտով պարզվում է, որ «Հանդերձյալ լույսը» ապօրինի կազմակերպություն է, որը մարդկանց բերելու դիմաց գումար է խոստացել, իսկ Սեդան, չստանալով իր գումարը, ծեծել է կազմակերպության հիմնադրին և հայտնվել ոստիկանությունում։ Զուգահեռաբար Արամիկը փորձում է նմանվել Վարդանին, որպեսզի դուր գա Մանեին, խորհուրդներ է հարցնում Ջեմմայից և Մոնիկայից, բայց նրա «յուրահատուկ» պահվածքը Մանեի վրա վատ տպավորություն է թողնում։ Իսկ Հալալն ու Զուլալը կատակերգական ձևով պատմում են, թե ինչպես են Վարդիշաղին աչքերը կապած տարել Կիրովականի անտառներ և այնտեղ թողել։
