Վարդանը նկատում է, որ Ջեմման լվացքից հետո տան շորերից պակաս է վերադարձնում, բայց փոխարենը նրան ներգրավում է նոր «բիզնեսի» մեջ՝ երկու ակվարիումի ձկների բազմացմամբ գումար աշխատելու ծրագրում։ Ջեմման համաձայնում է խնամել ձկներին, սակայն պարզվում է, որ Վարդանը սխալմամբ երկու արու ձուկ է գնել, և բիզնեսը տապալվում է։ Այդ ընթացքում Սեդան Արկադիին առաջարկում է ֆիկտիվ ամուսնություն կնքել 28 տարեկանից փոքր աղջկա հետ, որպեսզի նրանք կարողանան օգտվել երիտասարդ ընտանիքների հիփոթեքային վարկից, հետո վաճառել բնակարանը և գումար աշխատել։ Հալալն ու Զուլալը, փորձելով օգտվել ինտերնետից և ծանոթանալ աղջիկների հետ, բերում են Լուլուին ու Կոկոյին, որոնցից Լուլուն համապատասխանում է Սեդայի ծրագրին։ Սեդան նրան խոստանում է վարդագույն մեքենա և համոզում ԶԱԳՍ գնալ Արկադիի հետ, բայց վերջում հույսը դնում է աղջիկների անտեղյակության վրա՝ համոզված լինելով, որ նրանք անգամ ԶԱԳՍ-ի տեղը չեն գտնի։ Զուգահեռ Վարդանը փորձում է Մոնիկային մեքենա վարել սովորեցնել, սակայն դասը վերածվում է վտանգավոր և քաոսային իրավիճակի։
