Վարդանը կասկածում է, որ Մոնիկան դավաճանում է իրեն, և Սեդայի ու Արկադիի հետ փորձում է նրան բռնացնել սիրեկանի հետ։ Սկզբում նրանք դիմում են Մոնիկայի ընկերուհիներ Կոկոյի և Լուլուի օգնությանը, սակայն աղջիկների հիմարության պատճառով պլանը գրեթե ձախողվում է։ Մոնիկան Վարդանին պատմում է, թե իբր կինոթատրոնի փոխարեն գնում է Գերմանիայի դեսպանատուն՝ իր հոր մասին տեղեկություններ ստանալու, և Վարդանը ձևացնում է, թե հավատում է նրան։ Իրականում նա ստուգում է պատմությունը, համոզվում, որ Մոնիկան ստում է, և ընտանիքը նոր ծրագիր է կազմում՝ հիվանդի կերպարանքով մարդ թողնելով տանը։ Մոնիկան, կարծելով, թե տանը ոչ ոք չկա, կանչում է իր սիրեկանին, և Վարդանն ու հարազատները վերջապես բացահայտում են նրան։ Վարդանը Մոնիկային վռնդում է տնից, սակայն նա վերջին պահին հայտարարում է, որ երեխայի է սպասում։
