Գեորգի Միրզոյանի ծննդյան օրը տանը բոլորը փորձում են նրա համար արտասովոր և յուրօրինակ նվեր պատրաստել։ Սեդան առաջարկում է Հալալին օգտագործել որպես նվեր՝ որ Գեորգին թռնի նրա վրայով, իսկ Արամիկը պատրաստում է ջրային ատրճանակ՝ այն գնելով Ջեմմայից վերցրած տոկոսով գումարով։ Միևնույն ժամանակ Հալալն ու Զուլալը գողացված նիսիայի տետրով փորձում են խանութի պարտապաններից գումար հավաքել, սակայն դրա պատճառով Արկադին կասկածանքով ձերբակալվում է։ Գեորգին մերժում է նաև իրեն ուղարկված երգչուհի-«նվերը»՝ պատճառաբանելով իր սկզբունքներն ու մարդու իրավունքների մասին պատկերացումները։ Վերջում Ջեմման իր կապերի միջոցով ազատում է Արկադիին, ինչը Գեորգին համարում է ամենահաջող նվերը, իսկ ընտանիքը կրկին հավաքվում է նշելու նրա ծնունդը։
