Հալալը ներկայանում է որպես «Հալայ Լամա» և Գեորգի Միրզոյանի օգնությամբ փորձում է Կարագյոզյանների տնից ուղիղ հեռուստակամուրջ կազմակերպել ամերիկյան «Գուդ Մորնինգ ՅուԷսԷյ» հաղորդման հետ՝ աջակցություն հայտնելով Բարաք Օբամային։ Արկադին կտրականապես դեմ է լինում ամերիկյան դրոշ ծածանելուն և եթերը թույլ տալուն, ինչի պատճառով Ջեմման առաջարկում է նրան ժամանակավորապես հեռացնել տնից՝ ոստիկանություն զանգելով։ Արկադիին տանում են քաղմաս, իսկ մյուսները պատշգամբում պատրաստվում են եթերին՝ Ջեմմայի շփոթեցրած օրհներգով, Արամիկի մասնակցությամբ և Կարլեն Կարլենիչի միջամտություններով։ Ուղիղ եթերի ընթացքում Գեորգին փորձում է ներկայացնել Հայաստանը որպես անվտանգ երկիր, սակայն ֆոնում տեղի ունեցող աղմուկն ու հետապնդումները հակասում են նրա խոսքերին։ Վերջում Արկադին վերադառնում է և պարզում, որ իր մասին կեղծ հաղորդումը արվել է հենց տան հեռախոսից, իսկ Հալայ Լաման խոստովանում է, որ ինքն է զանգահարել՝ եթերը հանգիստ անցկացնելու համար։
