Ջեմման Կարագյոզյանների պադվալից հին իրերով արկղ է բերում, և դրանց մեջ հայտնաբերվում է Արկադիի հին վիդեոօրագրի սկավառակը։ Տեսագրության մեջ Արկադին դժգոհում է այն ժամանակներից, երբ Մոնիկան նրան ստիպում էր ամաններ լվանալ, իսկ դա կարող է խայտառակել նրան «լավ ախպերների» աչքում։ Տան հյուրը սկավառակը պահում է իր մոտ և շանտաժի միջոցով պահանջում է, որ Արկադին կրկին դառնա նախկին հնազանդ «Ադիկը» ու երեկոյան ամանները լվա՝ իր նոր թիկնապահ Առնոլդի հսկողությամբ։ Արկադին դիմում է Ջեմմային, և նրանք տարբեր պլաններով փորձում են վնասազերծել թիկնապահին ու վերադարձնել սկավառակը։ Փորձերը ձախողվելուց հետո Արկադին ու Ջեմման ճնշում են շանտաժիստին, և նա հայտնում է, թե որտեղ է թաքցրել սկավառակը։ Զուգահեռաբար Հալալը, 3D ակնոցներով ֆիլմ դիտելուց հետո, փորձում է պարզել իր կռվի պատճառը՝ կարծելով, թե կռվել է Շռեկի հետ, մինչդեռ Զուլալը բացատրում է, որ իրականում նա վիրավորել էր մի տղայի ընկերուհուն։
