Գեորգի Միրզոյանը տեղեկանում է, որ ԱՄՆ-ում իր բանկային հաշիվները սառեցվել են, քանի որ նախկին պացիենտի ամուսինը նրան դատի է տվել և պահանջում է 10 միլիոն դոլար փոխհատուցում։ Դատապաշտպանների համար գումար հայթայթելու նպատակով Գեորգին որոշում է շտապ վաճառել տունը, ինչից Արկադին փորձում է խուսափել, քանի որ ինքն ու Արամիկը կարող են մնալ անօթևան։ Հալալն ու Զուլալը Գեորգիին համոզում են «ռելաքսի» համար դուրս գալ, սակայն հաջորդ օրը բոլորը արթնանում են տարօրինակ վիճակում և փորձում են հիշել գիշերվա իրադարձությունները։ Պարզվում է, որ նրանք ներխուժել են կենդանաբանական այգի, տարել անակոնդա և թութակ, գողացել ԱՄՆ դեսպանատան դրոշը, եղել Վրաստանում և ծանոթացել Նարեկ Բաբայանի հետ՝ նրա համար տեսահոլովակ նկարելու նպատակով։ Հետագայում պարզվում է, որ կազինոյում նախ շահել են 50 հազար եվրո, ապա վերադարձել և պարտվել 240 հազար եվրո՝ պարտքի դիմաց փոխանցելով տան սեփականության վկայականը։ Վերջում վերադառնում է Վարդանը և բացահայտում, որ այդ կազինոն իրենն է, ուստի տունը կրկին անցնում է նրա ձեռքը, իսկ Գեորգին ստիպված պատրաստվում է մեկնել Ամերիկա։
