Վարդանը պարզում է, որ Արկադին երեխայի տակդիրները փոխելու համար իրենից գումար աշխատելու նպատակով դիտավորյալ վախեցնում է փոքրիկին։ Նա ընտանեկան ժողով է հրավիրում, Արկադիին հեռացնում դայակի պարտականություններից և որոշում նոր խնամող գտնել։ Այդ ընթացքում Հալալն ու Զուլալը փորձում են հեռախոսով խորհրդատվական բիզնես սկսել՝ մարդկանց անձնական խնդիրներին տարօրինակ խորհուրդներ տալով։ Վարդանի հայտարարությամբ տուն են գալիս դայակի թեկնածուներ Լուլուն և Կոկոն, սակայն նրանց միջև ծագած վեճերն ու անլուրջ պահվածքը Վարդանին ստիպում են կասկածել ընտրության վրա։ Ի վերջո Արկադին առաջարկում է իջեցնել իր ծառայությունների գինը, և Վարդանը համաձայնում է նրան վերադարձնել երեխայի խնամքին։ Սակայն Արկադին անմիջապես փորձում է շարունակել նույն խորամանկությունը՝ արդեն ավելի շատ տակդիր փոխելու հաշվարկով։
