Սերիայում Կարագյոզյանների տանը խուճապ է սկսվում, երբ Սեդան և Ջեմման հավատում են «Ժողովրդավարական տիեզերք» թերթի տարածած լուրին, թե 2012 թվականի դեկտեմբերի 21-ին աստերոիդը կբախվի Երկրին։ Վարդանը սկզբում ծաղրում է աշխարհի վերջի մասին խոսակցությունները, սակայն Կարլեն Կարլենիչի՝ իր բունկեր իջնելու և Արկադիին իր հետ վերցնելու առաջարկից հետո տան անդամներն ավելի լուրջ են վերաբերվում վտանգին։ Սեդան առաջարկում է 20 միլիոն դրամով բունկեր գնել, իսկ ընտանիքը սկսում է գումար հավաքել և պատրաստվել փակ տարածքում երկար ապրելուն։ Մինչ այդ Վարդանն ու Արկադին, Սեդայի խորհրդով, փորձում են «հոգեպես մաքրվել»՝ միմյանցից ներողություն խնդրելով անցյալում արած բազմաթիվ չարությունների համար։ Զուգահեռաբար Հալալը նույնպես հավատում է աշխարհի վերջի լուրին և փորձում է փրկության տարբերակներ գտնել, իսկ Զուլալը կասկածում է նրա տեղեկություններին։ Վերջում ոստիկանությունը հայտնում է, որ թերթի խմբագիրը ձերբակալվել է աշխարհի վերջի մասին սուտ լուրեր տարածելու համար, և պարզվում է, որ աղետ չի լինելու։ Վարդանը զանգում է Սեդային, որ բունկերը պետք չէ գնել, սակայն պարզվում է՝ նա արդեն Բրազիլիայում է և Վարդանից վերցրած գումարով մասնակցում է աշխարհի վերջի առիթով կազմակերպված գառնավալին։
