Արամիկը Արկադիից 20 000 դրամ է խնդրում դպրոցի ամանորյա հանդեսի համար, բայց Արկադին գումար չունի և դիմում է Վարդանին։ Այդ ընթացքում Սեդան Արկադիին հայտարարում է, թե նա որդեգրված է, ինչից Արկադին ծանր հարված է ստանում, իսկ Վարդանը սկսում է նրան այլևս հարազատ եղբայր չհամարել։ Պարզվում է, որ Սեդան իրականում խաբում է, քանի որ Սողոմոն պապի Վրաստանում գտնվող տան վաճառքից սպասվող 100 000 դոլարը պետք է հավասար բաժանվեր իր և երկու որդիների միջև, և նա ուզում էր Արկադիին զրկել բաժնեմասից։ Արկադին իր խնդիրը տեղափոխում է «Կիսաբաց լուսամուտներ» թոքշոու, որտեղ Վարդանի և Սեդայի հետ բացահայտվում է ընտանեկան վեճը։ Հաղորդման ընթացքում Շահին Լիպարիտովիչը հաստատում է, որ Արկադին Սեդայի հարազատ որդին է, ինչպես նաև հայտնում է, որ տունը պետությունը վերցնելու է առանց փոխհատուցման՝ Սողոմոն պապի պարտքերի պատճառով։ Զուգահեռաբար Հալալը և Զուլալը փորձում են զարգացնել իրենց «Ուբեդիտ» խորհրդատվական բիզնեսը՝ վարկ վերցնելով, քարտուղարուհի Միլենա վարձելով և գովազդային հոլովակ պատրաստելով։
