Վարդանը գործարքով գնում է ռեստորան և անմիջապես սկսում է այն դիտարկել որպես նոր բիզնես, իսկ Արկադին ակնկալում է այնտեղ մենեջերի պաշտոն ստանալ։ Վարդանը, սակայն, նրան առաջարկում է առանց աշխատավարձի միաժամանակ աշխատել որպես բարմեն, մատուցող և հավաքարար, ինչի պատճառով Արկադին վիրավորվում է, հրաժարվում ու դուրս է շպրտվում տնից։ Սեդան միջամտում է որդիների վեճին, բայց Արկադիի իրավունքները պաշտպանելու փոխարեն Վարդանի հետ գործարք է անում՝ Արկադիին համոզել անվճար աշխատել, իսկ դրա դիմաց ռեստորանին մատակարարել իր անօրինական ներկրված հավերը։ Նա Արկադիին համոզում է, որ առանց աշխատավարձի աշխատանքը կարող է ավելի շահավետ լինել՝ թեյավճարների, խնայողությունների և «գտած» գումարների հաշվին։ Զուգահեռաբար Արամիկը փորձում է «իսկական տղամարդու» հոտ ունենալ և Ջեմմայից խնդրում է ծխախոտի ծուխ փչել իր վրա, իսկ Հալալն ու Զուլալը հեռուստատեսությամբ ներկայացվում են որպես միջազգային գովազդային մրցանակ շահած գովազդային գործակալության հեղինակներ։
