Արկադին գիշերվա երեքին արթնացնում է Վարդանին՝ շտապելով գնալ ռեստորան և Էմանուելայի հետ կարգի բերել այն, ինչից Վարդանը զայրանում է, քանի որ ռեստորանը բացվում է միայն առավոտյան։ Ռեստորանում Արկադին փորձում է Էմանուելայի հետ մտերմանալ, բայց հաճախորդների բացակայությունը ցույց է տալիս, որ հաստատությունը լուրջ խնդիր ունի։ Վարդանը գալիս է ռեստորան, դժգոհում մենյուից և առաջարկում այն դարձնել ավելի «հայկական», իսկ Էմանուելան գտնում է լուծում՝ իր գիդ ընկերուհու միջոցով սփյուռքահայերով լի ավտոբուսը բերում է ռեստորանի մոտ։ Հաճախորդների հոսքից տպավորված՝ Վարդանը բարձրացնում է Էմանուելայի աշխատավարձը։ Զուգահեռ Արամիկը փորձում է ավելի լուրջ երևալ Յանայի աչքին, իսկ Ջեմման ու Վարդանը նրան տարբեր, բավական անհաջող սիրահետման խորհուրդներ են տալիս։ Հալալն ու Զուլալը զբաղվում են հակաառևանգման համակարգի գովազդով, որի ընթացքում գողացված մագնիտաֆոնը ներկայացնում են որպես «մարկետինգային ուսումնասիրություն» և նկարահանում քաղաքական ենթատեքստով գովազդ։
