Վարդանի ռեստորանը հաճախորդներ չունի, և Արկադին ու Էմանուելան անհանգստանում են, որ այն փակվելու դեպքում կկորցնեն իրենց աշխատանքը։ Վարդանը որոշում է գովազդել բիզնեսը և դիմում է Հալալին ու Զուլալին, որոնք նկարահանում են հոլովակ՝ շեշտելով Արկադիի, Էմանուելայի և Վարդանի ֆինանսական դժվարությունները։ Գովազդը խղճահարություն է առաջացնում, և ռեստորանը սկսում է լցվել այցելուներով։ Միաժամանակ Արամիկը կապտած աչքով տուն է գալիս․ պարզվում է՝ Յանայի համար նրա մրցակից Ճյուշիկը հարվածել է նրան։ Ջեմման Արամիկին խորհուրդ է տալիս Ճյուշիկին գիշերվա երեքին գերեզմանոցում հանդիպման կանչել՝ կարծելով, թե նա կվախենա, սակայն Ճյուշիկը ներկայանում է, և Ջեմման ստիպված Արամիկի հետ գնում է հանդիպման։ Հետագայում Ջեմման Արամիկին բացատրում է, որ այդ քայլից հետո Ճյուշիկը նրան ավելի լուրջ է վերաբերվում, իսկ տանը շարունակում են ծաղրել մեծահասակների ու երեխայի այս «տղայական» արկածը։
