Արկադին փորձում է Էմանուելայի հետ հարաբերությունները լրջացնել․ սկզբում ընտանիքի անդամներից ու Կարլեն Կարլենիչից հետաքրքրվում է ամուսնանալու դեպքում աջակցության մասին, իսկ հետո Էմանուելային խոստովանում է, որ ամուսնալուծված է և որդի ունի։ Սեդայի անսպասելի հայտնվելը խանգարում է նրանց զրույցին, իսկ Արկադին ստիպում է Էմանուելային անհաջող կերպով ստել, թե ինքը տեղում չէ։ Ռեստորանում Արամիկը աղջիկ է հրավիրում և խնդրում է Արկադիին ձևացնել, թե իրենք ծանոթ չեն, քանի որ ամաչում է, որ հայրը մատուցող է աշխատում։ Սակայն Մանեն ու Արսենչիկը գալիս են նույն ռեստորան, և իրավիճակը բացահայտվում է, ինչից հետո Արամիկի հանդիպումը ձախողվում է։ Էմանուելան Արամիկին բացատրում է, որ չի կարելի ստել և ամաչել ծնողներից կամ նրանց աշխատանքից, իսկ Արամիկը ընդունում է իր սխալը և գնում օգնելու հորը։ Զուգահեռ Հալալն ու Զուլալը փորձում են գումար աշխատել գովազդային գաղափարներով՝ քննարկելով Յութուբը, «Հարլեմ շեյքը» և մոծակների դեմ «Ֆասթ քիլ» միջոցի գովազդը։
