Արկադին սիրահարված է Էմանուելային և Ջեմմայի խորհրդով որոշում է նրան բրիլիանտե մատանի նվիրել, բայց դրա համար պետք է երկու միլիոն դրամ։ Գումարը հայթայթելու նրա առաջին փորձը՝ ձայնը փոխած Վարդանին զանգելն ու սեփական «առևանգումը» բեմադրելը, ձախողվում է, քանի որ Վարդանը չի հավատում և նույնիսկ չի պատրաստվում վճարել եղբոր համար։ Սեդայի հետ կապված դրվագը Արկադիին նոր միտք է տալիս, և նա ռեստորանում սփյուռքահայ ծերունու կերպարանքով մեղադրում է հաստատությանը իրեն թունավորելու մեջ՝ պահանջելով երկու միլիոն դրամ։ Այդ գումարով Արկադին մատանի է գնում և փորձում է ամուսնության առաջարկ անել Էմանուելային, սակայն նա բացատրում է, որ սերը թանկարժեք քարերով չեն գնում։ Պարզվում է՝ Էմանուելան և Ջեմման սկզբից էլ իմացել են Արկադիի խորամանկության մասին, իսկ նրան տրված գումարը կեղծ է եղել։ Զուգահեռաբար Վարդանի շրջապատում զարգանում են կատակերգական դրվագներ՝ պատվիրած ոստիկանական համազգեստով աղջկա և Հալալի նկարահանած հակասուրճային գովազդի շուրջ։
