Վարդանը իմանում է, որ «Վոլդ-Վայդ-Ռեստ-Գրուպ» միջազգային կազմակերպությունից գաղտնի կին ներկայացուցիչ է գալու իր ռեստորանը գնահատելու և աստղեր շնորհելու համար։ Ներկայացուցչին ճանաչելու նպատակով նա, «Ինչ են ուզում կանայք» ֆիլմից ոգեշնչվելով, հոսանքով հարվածում է Արկադիին, որպեսզի վերջինս կարողանա կարդալ կանանց մտքերը։ Արկադին սկզբում հավատում է, որ իր մոտ այդ կարողությունը ստացվել է, և ռեստորանում փորձում է կանանց մտքերից պարզել ստուգողի ինքնությունը, այդ ընթացքում նաև լսելով, որ Էմանուելան կարծես սիրահարվում է իրեն։ Սակայն նրա «շնորհքը» շուտով անհետանում է, և նա չի կարողանում գտնել գաղտնի ներկայացուցչին։ Վերջում պարզվում է, որ կազմակերպության ներկայացուցիչը Սեդան է, որը փորձում է Վարդանից գումար պահանջել հինգ աստղի դիմաց։ Վարդանը իրավիճակը շրջում է իր օգտին՝ առաջարկելով կազմակերպությանը հայտնել Սեդայի կաշառք պահանջելու մասին և այդ կերպ ռեստորանի համար հինգ աստղ ստանալ։ Զուգահեռ Հալալն ու Զուլալը փորձում են գովազդային սցենար մտածել «Բալգարկա ES 720»-ի համար՝ Հալալի երևակայական տեսիլքների և փողի բաժանման շուրջ կատակերգական իրավիճակներով։
