Վարդանը ծանոթանում է բնապահպան աղջկա հետ և Արկադիին խնդրում է խաղալ իր հարուստ, լկտի ու չար եղբոր դերը, իսկ իրեն ներկայացնում է որպես անփող բնապահպան, որը ունեցվածքը նվիրել է կենդանիների պաշտպանությանը։ Արկադին Ջեմմայի խորհրդով գնում է գուշակի մոտ և նրանից ստանում «ճշմարտության հեղուկ», որով ուզում է Էմանուելային ստիպել խոստովանել իր զգացմունքները։ Սակայն հեղուկի ազդեցության տակ Արկադին ինքն է սկսում անզուսպ ճշմարտություններ ասել՝ վիրավորելով ռեստորանի հաճախորդներին, Ջեմմային, Էմանուելային և ընտանիքի անդամներին։ Վարդանի ծրագիրն էլ տապալվում է, երբ Արկադին բացահայտում է, որ Վարդանը բնապահպան չէ և ստել է աղջկան։ Օրվա վերջում Արկադին հասկանում է, որ բացարձակ ճշմարտությունը կարող է ցավ պատճառել մարդկանց։ Էմանուելան վերջապես խոստովանում է, որ իսկապես սիրում է Արկադիին, բայց ասում է, որ ունի գաղտնիք, որը դեռ չի կարող բացահայտել։
