Արկադին սիրահարված է Էմանուելային, սակայն նրանց հարաբերությունները խառնվում են, երբ պարզվում է, որ աղջիկը իրականում Եվա Տեր-Աբրահամյանն է՝ մեծահարուստ Աշոտ Տեր-Աբրահամյանի դուստրը, որը փախել է Լոս Անջելեսից իր նշանադրությունից հետո։ Արկադին վիրավորվում է, որ Էմանուելան խաբել է իրեն, բայց Սեդան և Վարդանը, իմանալով աղջկա հոր հարստության մասին, փորձում են համոզել նրան բարիշել։ Սեդան նույնիսկ ձևացնում է, թե վատացել է, որպեսզի Արկադին կատարի իր «վերջին ցանկությունը» և վերադառնա Էմանուելայի մոտ, սակայն Արկադին հասկանում է նրանց խաղը և ասում, որ առանց այդ էլ որոշել էր հաշտվել։ Զուգահեռաբար Սեդան Վարդանին առաջարկում է վաճառել ընտանեկան ամառանոցը՝ կեղծելով Արկադիի ստորագրությունը, որպեսզի նրա բաժինը չտան։ Հալալն ու Զուլալը շարունակում են իրենց գովազդային գործակալության գործերը, վիճում բեսեդկայի սեփականաշնորհման ու գումարների բաժանման շուրջ, ինչպես նաև նկարահանում են ապակի լվանալու միջոցի գովազդ։ Իսկ տանը Վարդանը, Ջեմման և Սեդան խաղալիք զինվորիկներով կատակերգական «ճակատամարտ» են կազմակերպում, որտեղ Սեդայի զորքը հաղթում է մյուսներին։
